«Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ». Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը (ֆոտո)

«Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ». Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը (ֆոտո)

Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան տարեդարձն է: Հաղորդավարուհին կդառնար 31 տարեկան: Հաղորդավարուհու անժամանակ մահը շոկի էր ենթարկել ոչ միայն նրա հարազատներին ու ընկերներին, այլ նաեւ հանրությանը:

Արմինեի ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, սիրելի կնոջ կորստից հետո այսօր նրա ծննդյան առթիվ լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել նրան:

«Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել, ընկել էր Դեբեդ գետը:

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս էին բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։