Իկոնայի պես նկարս բռնած գնում, գալիս ա. Քոչարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Իկոնայի պես նկարս բռնած գնում, գալիս ա. Քոչարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Այս մասին Երևան Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկար է: Մի շատ հայտնի, համաշխարհային համբավ ունեցող մարդու հրավերով է եղել, իր ընտանիքի հրավերով Տանզանիայում անցկացրել եմ մեկ շաբաթ, իմ նախագահության տարիներին չի եղել:

Ի դեպ ասեմ, որ նման հայտնի շատ մարդկանց հետ շփում ունեմ, նրանք են ինձ հրավիրել, ես եմ նրանց հրավիրում եւ ասեմ, որ սա շատ մեծ ներդրումայիյ հոսքեր է ապահովելու, քանի որ կարեւոր է վստահությունը ինչպես երկրի առաջին դեմքի, այնպես էլ երկրի նկատմամբ:

Ես երբեք չեմ էլ թաքցրել, որ որսորդության սիրահար եմ, որսորդմիության անդամ եմ, գրքույկն ունեմ, նաեւ որսորդական զենք ունեմ իմ վրա գրանցված: Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում, դրա համար սեզոնից դուրս որեւէ տեղ որս չեմ արել, որեւէ անօրինական բան այդ առումով չեմ արել»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ իրենց այնպիսի հարցեր են տալիս, որոնք պետք է տան իշխանություններին. «Երեւի նրանց հետ հույսեր չեն կապում, որովհետեւ այլ կերպ չես կարողանում բացատրել, թե ինչ նման հարցերը նրանց չեն տալիս: Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ, ամսի 21-ին, սենց ավտոգրաֆով: Իկոնայի պես նկարս բռնած գնում, գալիս ա»:

Տեսանյութը ստորև