Մամուլ

Ի՞նչ էին քննարկում Փաշինյանը և Զելենսկին

Ի՞նչ էին քննարկում Փաշինյանը և Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի անվտանգությունը։ Այս մասին X-ում գրել է ինքը՝ Զելենսկին։

«Հայաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա, Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ բարեկամական հարաբերություններով:

Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին:

Կիսվել նյութով