«Ժամ առ ժամ շրջադարձեր են սպասվում». Գևորգ Գևորգյան

«Ժամ առ ժամ շրջադարձեր են սպասվում». Գևորգ Գևորգյան

Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալիևն ազդարարում է դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին, հստակ ցուցադրելով, որ պատրաստվում է լայնածավալ պատերազմի միջոցով տիրանալ ՀՀ սահմանամերձ տարածքներին, այս խայտառակ-խեղկատակի տված խոստման համաձայն։

Իսկ այդ դավադիրը երեկ շանտաժի ենթարկելով ՀԱՊԿ-ին, փորձեց հերթական անգամ քաոտիկ իրավիճակ ստեղծելու միջոցով օգտվել, բայց չստացվեց։

ՀԱՊԿ-ը այն ռազմաքաղաքական կառույցն է, որի շրջանակում մեր երկրի անվտանգային հարցերն են, և այս ալիևա-նիկոլա փոխհամաձայնեցված խաղը թերևս նաև Հայաստանին վերոնշյալ կառույցից դուրս մղելու նպատակ ունի, որի վերջնարդյունքում մեր երկիրը մնալով մենակ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջ, ծանր կորուստներ կունենա։

Ժամ առ ժամ, շրջադարձեր են սպասվում, և ամեն հայ իր պարտքը պետք է համարի աննահանջ պայքարով այդ շրջադարձը ծառայեցնել հօգուտ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»: