Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով

Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

Շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար, ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասեց վարչապետը։

«Գումարները շատ սիմվոլիկ են,  բայց պետք է արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որը ունենք: Մեր որոշումն էլ իհարկե սիմվոլիկ է, բայց բազյի հետ համեմատած էակոնորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում նույնիսկ կրկնակիից ավելին: Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարևոր քայլ է, արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն: Հույս ունենք, որ հետագայում մեր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որ գումարի առումով կկարողանան մեզ գոհունակություն պատճառել»։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: