Ժամանց

Թռիչք դեպի տիեզերք՝ կես միլիոն դոլարով

Թռիչք դեպի տիեզերք՝ կես միլիոն դոլարով

Ամերիկյան Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից կսկսի ենթաուղեծիրային թռիչքների տոմսերի վաճառքը, հայտնել են տիեզերական ընկերության մամուլի ծառայությունից, գրում է Shantnews-ը։

Թռիչքից առաջ տիեզերական զբոսաշրջիկները կվերապատրաստվեն և կապրեն տիեզերագնացների համար նախատեսված հատուկ սենյակում։ Նրանք թռիչքի դուրս կգան  Նյու Մեքսիկոյի «Ամերիկա» տիեզերակայանից: Մեկուկես ժամից տիեզերանավի օդաչուները կիրականցնեն մեկնարկը։

tiezeranav

Ճանապարհորդները կկարողանան Երկրին նայել 17 պատուհանից։ Թռիչքի ամրագրումը զբոսաշրջիկների համար կարժենա 450 000 դոլար, միևնույն ժամանակ, նրանք պետք է 150 000 դոլարի չափով դեպոզիտ ունենան։

Այս հայտարարության ֆոնին ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 32%-ով։ Երեքշաբթի սակարկությունների արդյունքում արժեթղթերն ավելացել են 31,94 տոկոսով և արժեն մեկ հատը 10,74 դոլար, գրում է Lenta.ru-ն։

Կիսվել էջում