Թուրքիան մոտ 20,000 զորք է կուտակել Նախիջևանում. Հոխիկյան

Թուրքիան մոտ 20,000 զորք է կուտակել Նախիջևանում. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հասկանում ենք, չէ՞, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակումը Հայաստանի վրա լինելու է տարածաշրջանային գլոբալ պատերազմի սկիզբը։

Թուրքիան մոտ 20,000 զորք է կուտակել Նախիջևանում, գրեթե 40,000 հավաքել է Իգդիրում, իր հերթին Իրանը 45,000 զինվորով զորավարժություն է անում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի մոտ ու սպառնում անցնել Արաքս գետը, Ռուսաստանը զգալի ակտիվացրել է իր զորքը և խաղաղապահներին, նոր տեսակի զինտեխնիկա բերել Հայաստան։

Իրականում մեծ տարածաշրջանային պատերազմից մեզ բաժանում է փոքրիկ կարմիր գիծ»։