Թուրքիայում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը

Թուրքիայում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը

Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափերի մոտ այսօրվա ընթացքում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը՝ 5․1 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։

Էպիկենտրոնը եղել է Քուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա՝ Այդին նահանգի հարավ-արևմուտքում։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չի հաղորդվում։

Մի քանի ժամ առաջ Թուրքիայի Իզմիր նահանգում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Պաշտոնական տվյալներով՝ վեց մարդ Է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Թուրքիա երկրաշարժ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։

6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արևմտյան մասում, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: