Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD)։

«Հեղեղումների հետևանքով 46 մարդ է զոհվել Կաստամոնում, 8 մարդ՝ Սինոփում, մեկ մարդ՝ Բարտինում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու նահանգում առնվազն 44 մարդ է մահացել տարերային աղետի հետևանքով:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Կաստամոնում բնակիչների տարհանում են իրականացրել։ Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, որոշ շրջաններում նկատվում են բջջային կապի խափանումներ։