Թուրքական դրոշ պատկերված ջինսերով՝ քայլում են Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Թուրքական դրոշ պատկերված ջինսերով՝ քայլում են Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ անցնում էի Հանրապետության հրապարակով։ Կառավարության շենքի առջև հավաքված էին փոքրաթիվ ցուցարարներ, իսկ ողջ հարապարակը լցված էր ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուժերով, մեքենաներով, ավտոբուսներով։

Առկա էր նաև «բերման ենթարկելու» մեքենա։ Ոստիկաններն ուշի-ուշով հետևում էին հրապարակով քայլող բոլոր անցորդներին։

Եվ հանկարծ, մոնտաժվող բեմահարթակի դիմացի, դեպի շատրվաններով զբոսայգի տանող հատվածում լսեցի մի քանի կանանց զայրացած բղավոցը․

«Լավ էս երկրում տղամարդ չկա՞»։ Արագորեն մոտեցա և ինչ պարզվեց՝ մի քանի թուրք զբոսաշրջիկներ, հիացել են սպասվող միջոցառումով, իսկ նրանցից մեկի հագուստը դրոշմված է եղել թուրքական դրոշով։ Կանանց բորբոքված բողոքը նրանց հեռացրել էր։

Իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն աչալուրջ հսկում, գետնին տապալում և բերման են ենթարկում, այո՛ հենց այդ բողոքող, թուրքական դրոշը Հայաստանից հեռացնող մարդկանց»։

Տեսանյութը ստորև