Թոշակի և նպաստի գումարը փոխանցվել է 97%-ով, կամբողջացվի առաջիկա օրերին

Թոշակի և նպաստի գումարը փոխանցվել է 97%-ով, կամբողջացվի առաջիկա օրերին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր «Հայփոստը» հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած` ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

«Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

թոշակների վճարում

Hraparak.am-ն այս հարցով դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հասկանալու, թե ինչու չի իրականացվել ֆինանսավորումը:

Նախարարության մամուլի հարցերով պատասխանատու Զարուհի Մանուչարյանը «Հրապարակին» ուղարկեց հետևյալ բացատրությունը.

«Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում»: