Թող գա, ապացուցի, որ Հրաչուհի չի․ ինքն ընդեղից դուրս ա գալու ծնկաչոք․ Վահե Հակոբյան

Թող գա, ապացուցի, որ Հրաչուհի չի․ ինքն ընդեղից դուրս ա գալու ծնկաչոք․ Վահե Հակոբյան

«Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը, ֆորմատը ես ընտրեմ, սիրով առաջարկում եմ հետևյալ ֆորմատը․ ամսի 25-ին՝ իրանց հորինած Քաղաքացու օրվա կապակցությամբ, հին, ավանդական, բարի բոքսը՝ բոքսի օրենքներով, ռինգում՝ ես, ինքը, մեկ դատավոր»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին՝ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Թող ըտե գա, ապացուցի, որ Հրաչուհի չի․ ինքն ընդեղից դուրս ա գալու ծնկաչոք»,- հավելեց Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետի մասին ասել էր՝ Վահե Հակոբյան ա, Վահիկ ա, թե Վարսիկ ա՝ տալիս եմ նրան 24 ժամ ժամանակ։