Թթու կաղամբ օգտագործելիս կնվազեցնեք ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը

Թթու կաղամբ օգտագործելիս կնվազեցնեք ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Երբևէ մտածե՞լ եք, որ որոշակի բաղադրիչ օգտագործելիս կնվազեցնեք քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ ավելի կոնկրետ՝ ստամոքսի քաղցկեղի: Այս բաղադրիչը միշտ մեր սեղանին է՝ թարմ ամռան սեզոնին և ձմռանը:

Եթե մտածեցիք կաղամբի մասին, ապա չսխալվեցիք: Թթու կաղամբը հարուստ է վիտամին C-ով: Այն շատ սննդարար է և բուժիչ հատկություններ ունի: Այն միշտ բարձր է գնահատվել, հատկապես՝ որպես դեղամիջոց:

Կաղամբի 100 գրամը պարունակում է 20մգ վիտամին C, վիտամին A, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում, սոդա և պրոտեին: Այն վիտամին B12-ի հրաշալի աղբյուր է, այդ իսկ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում բուսակերներին: Թթու կաղամբն օգտագործում են շաքարախտն ու բորբոքումները բուժելու նպատակով:

Թթու կաղամբը թարմ կաղամբից տարբերվում է նրանով, որ պարունակում է պրոբիոտիկ բակտերիա: Բացի իր համից, այն նաև շատ օգտակար է առողջությանը: Այն պարունակում է ֆիտոսննդարար տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը ստամոքսի քաղցկեղից:

Թթու կաղամբի օգտակար հատկանիշները՝ հանգստացնում է սթրեսը, ամրացնում է իմունիտետը, երիտասարդացնում և պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից, իջեցնում է խոլեստերինը, օգնում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը, քանի որ հարուստ է B12-ով:

Լավացնում է տրամադրությունը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, ամրացնում է ոսկորները: