Թզուկ-հրեաների ընտանիքը, ովքեր փրկվել էին երկրորդ աշխարհամարտից

Թզուկ-հրեաների ընտանիքը, ովքեր փրկվել էին երկրորդ աշխարհամարտից։ Այս լուսանկարում պատկերված թզուկ-հրեաների ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայտնվել էր Օսվենցիմի համակենտրոնացման ահասարսուռ ճամբարում:

Օվիցների երաժշտական ընտանիքը բնակվում էր Ռումինիայում և ճակատագրի դաժան բերումով հայտնվել էր մահվան շեմին:

Համակենտրոնացման ճամբարում գործող բժիշկ Իոսիֆ Մենգելեն, ով դաժանությունների պատճառով ստացել էր «բժիշկ-մահ» մականունը, ցանկանում էր հայտնաբերել կարճահասակության գենը:

Այդ պատճատռով էլ թզուկների ընտանիքը մեկ տարվա ընթացքում ենթարկվեց բազմաթիվ փորձարկումների:

Օվիցները հրաշքով փրկվեցին այն հանգամանքի շնորհիվ, որ համակենտրոնացման ճամաբարն ազատագրվեց սովետական բանակի կողմից 1945թ.-ի հունվարի 27-ին: