Թեհրանը Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը որոշի ագրեսիայի դիմել Իրանի դեմ․ Ամիր Խաթամի

Թեհրանը Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը որոշի ագրեսիայի դիմել Իրանի դեմ․ Ամիր Խաթամի

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին նախազգուշացրել է, որ Թեհրանը Հայֆան եւ Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը որեւէ ագրեսիայի դիմի Իսլամական Հանրապետության դեմ:

«Ժամանակ առ ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմը հուսահատության մեջ մեծ պահանջներ է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետությանը` սպառնալով նրան, չնայած որ գիտի, իսկ եթե չգիտի, ապա պետք է իմանա, որ եթե որեւէ բան անի, մենք Թել Ավիվը եւ Հայֆան գետնին կհավասարեցնենք»,- ասել է Խաթամին, փոխանցում է Tasnim-ը:

ամիր խաթամի

Նրա խոսքով` Թեհրանը իսրայելցիներին խորհուրդ է տալիս նույնիսկ բանավոր սպառնալիքներ չհնչեցնել, «քանի որ նրանք չեն կարող դրանք իրականացնել»:

Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցն անցյալ շաբաթ ասել էր, որ եթե աշխարհը քայլեր չձեռնարկի Իրանի միջուկային ծրագրի ուղղությամբ, ապա Իսրայելը կարող է միայնակ գործել` հավելելով, որ Թել Ավիվը թարմացնում է իր պլանները ենթադրվող ռազմական հարվածի հետ կապված:

«Եթե աշխարհը նրանց [Իրանը] ավելի շուտ կանգնեցնի, ապա` ավելի լավ: Բայց եթե ոչ, մենք պետք է ինքնուրույն գործենք եւ պետք է պաշտպանվենք»,- ասել էր Գանցը Fox News-ին տված հարցազրույցում: