Թբիլիսիում հարձակվել են «России 24»-ի լրագրողների վրա

Թբիլիսիում հարձակվել են «России 24»-ի լրագրողների վրա,- այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռադիկալները փորձել են ծեծել հեռուստաալիքի թղթակիցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց են անցկացրել տուրիստական գործակալության սեփականատիրոջ հետ:

Սեփականատիրոջ ամուսինը փորձել է կանխել այդ ամենը, ինչից հետո լրագրողը և օպերատորը փորձել են թաքնվել:

Հունիսի 20-ից Վրաստանում սկսվել է հակառուսական բողոքները: Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են այդ երկրի օդային փոխադրումները ռուսաստանյան ավիաընկերություններին: