Ժամանց

Ընտրեք քարտը և պարզեք, թե ինչ է ուզում ասել ձեզ ձեր պահապան հրեշտակը

Ընտրեք քարտը և պարզեք, թե ինչ է ուզում ասել ձեզ ձեր պահապան հրեշտակը

Այսօր մենք ձեզ կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք ի վերուստ տրված են հրեշտակների կողմից: Հրեշտակները մեզ միշտ ինչ-որ քայլ անելուց առաջ զգուշացնում են և կարող է ինչ-որ բանի մասին նախազգուշացում լինել:

Խնդրում ենք ընտրել չորս տարբերակներից մեկը և կարդալ ձեր խորհուրդը։

karter hreshtak

Քարտ 1

Նույնիսկ եթե ներկայիս ժամանակները Ձեզ համար լավագույնը չեն, շատ դժվարություններ կարելի է հաղթահարել` շնորհակալություն հայտնելով: Դադարեք անընդհատ անհանգստանալ այն մասին, թե ինչ եք կորցնում, և շնորհակալություն հայտնեք Տիեզերքին այն ամենի համար, ինչ արդեն ունեք: Անկեղծ երախտագիտության պահերին Ձեր միտքը մաքրվելու է և կարող եք իսկական լուսավորություն զգալ:

Ինչ-որ բան Ձեզ համար պարզ կդառնա: Տեղեկությունը կլինի ամենուր` ինտերնետից, հեռուստատեսությունից, գրքերից և մամուլից: Միգուցե ինչ-որ մեկից ինչ-որ բան լսեք ու հասկանաք. Ահա թե ինչն էր պակասում ամբողջական պատկերի համար: Ձեզ հնարավոր է անհրաժեշտ լինեն փոփոխություններ՝ Ձեր ծրագրերի համար: Ցանկացած դեպքում, բաց եղեք նոր տեղեկատվության համար և երախտապարտ եղեք: Կենտրոնացեք դրականի վրա, և շուտով ամեն ինչ ապահով կերպով կլուծվի:

Քարտ 2

Ձեր կողքին կա մի մարդ (կամ կհայտնվի շատ մոտ ապագայում), որը Ձեզ իսկապես դուր է գալիս: Ոչ միայն այն դուր է գալիս, այլ Ձեզ մոտ շատ կատաղի կրքեր է առաջացնում: Զգուշացեք, խնդրում եմ: Այս մարդը սովորություն ունի իր խնդիրները լուծել ուրիշների հաշվին:

Այս անձի ներքին դատարկությունը բառացիորեն անհատակ է: Եվ ինչ էլ որ անես, դա նրան չի բավականացնի: Թույլ մի տվեք, որ Ձեզ այլ մարդկանց խնդիրների մեջ ներքաշեն, առավելագույնս օգտագործեք Ձեր ինտուիցիան: Երբ հասկանաք, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր գործողությունների, իր բարեկեցության համար, այդ ժամանակ Դուք շատ կարևոր դաս կսովորեք այս հարաբերություններից: Մի խրվեք այս հարաբերությունների մեջ և հուզականորեն անկախ մնացեք:

Քարտ 3

Դադարեք թաքցնել Ձեր իրական զգացմունքները, վախերն ու անհանգստությունները ինչ-որ երևակայական զվարճանքի հետևում: Բայց նաև թույլ մի տվեք, որ վախն ու անհանգստությունը գերակշռեն Ձեր մտքերի վրա: Իմացեք, որ Ձեր պահապան հրեշտակը դիտում է ոչ միայն Ձեր առաջընթացը, այլ նաև Ձեզ ինչ-որ նշաններ է ուղարկում, որոնք Ձեզ ուղղում են կյանքի ոլորտներ, որոնք պետք է վերանայվեն:

Հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր երազանքներին, գուցե հենց այստեղ են թաքնված հուշումները: Եվ եթե երբևէ Ձեզ վիրավորել է ինչ-որ մեկը, մի վախեցեք կիսել Ձեր զգացմունքներ՝ վախենալով նոր վիրավորանքներից: Թող անցյալն անցյալում լինի: Մի վախեցեք արտահայտել Ձեր սեփական զգացմունքները: Վստահեք մարդուն և կիսվեք նրա հետ Ձեր զգացմունքներով՝ բացահայտ և անկեղծ:

Քարտ 4

Ձեր հրեշտակը խնդրում է Ձեզ դադարեցնել հակամարտությունը: Մոռացեք բոլոր տարաձայնություններն ու թյուրիմացությունները: Եղեք իմաստուն, Ձեր մեջ խաղաղություն ու լույս փնտրոք: Մեդիտացիան, բնության մեջ անցկացրած ժամանակը կօգնեն Ձեզ: Ընդմիջում արեք Ձեր բուռն կյանքից, որոշ ժամանակ անցկացրեք միայնակ: Եվ կիսվեք այն լույսով, որը Դուք գտնում եք Ձեր ներսում սիրելիի հետ, ով Ձեր աջակցության և ներման կարիքն ունի: Հարգեք Ձեր տարաձայնությունները: Սերն ու ներողամտությունը Ձեզ համար կբացեն անվերջանալի հնարավորությունների աշխարհ:

Կիսվել նյութով