«Ընդդիմությունը» խնդիր չունի Արցախը հանձնելու հետ, նրանց միակ պահանջն է հանձնել Արցախը Մոսկվայի քավորությամբ. Արթուր Դանիելյան

«Ընդդիմությունը» խնդիր չունի Արցախը հանձնելու հետ, նրանց միակ պահանջն է հանձնել Արցախը Մոսկվայի քավորությամբ. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զգացի՞ք` ոնց Փաշինյանը վերջին օրերին դարձավ դավաճան: Էսօրվա պես եմ հիշում` ոնց կապիտուլյացիայից հետո, բողոքի ալիքը սանձելու ու մարելու նպատակով պրոցես սկսած, էս նույն դեմքերը պնդում էին, որ Փաշինյանը էդքան էլ դավաճան չի (սքրինները կան, եսլի շտո):

Բնական է, եթե Պուտինը պնդում էր, որ Փաշինյանը դավաճան չէ, իր տեղական խամաճիկները չէին կարող շեֆին հակաճառել: Բայց արի ու տես, որ մեկ ու կես տարի անց Փաշինյանը դարձավ դավաճան…

Բնական է, որ իր դավաճանությունը կայանում է ոչ թե Արցախը տալու մեջ, այլ Մոսկվայի լծից դուրս գալու փորձերի մեջ: Այլապես ոչ պակաս դավաճան կլիներ նա, ում հրամանով հանձնվեց Քարագլուխը…

Ինչքան հասկանում եմ, արջերով, բալալայկեքով և մնացած բոլոր ատրիբուտներով էս ռուսական ցիրկ շապիտոյին վաղը մասնակցելու են նաև իմ որոշ ֆեյսբուքյան հետևորդներ:

Թույլ տվեք ենթադրել, որ մասնակցելու են հանուն Արցախի, Հայաստանի և այլ վերամբարձ բաների, և ոչ թե «մարդ ես, վաղը մյուս օր պետք կգայի» խաթր: Էդ իմ հետևորդներին վստահ եմ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է այն մարդը, որ Քարագլուխը տալու հրաման է ստորագրել:

Հրաման, որ հրաժարվել էին ստորագրել` թե Արցախի ՊԲ պետը, և թե Արցախի նախագահ կոչեցյալը: Միանգամից ասեմ «ընդդիմության» ղեկավարները շատ լավ գիտեն, թե ով է հրամանը տվել:

Ուղղակի խնդրում եմ էդ բալագանի մասնակիցներին մոտենալ, հարցնել պայքարի առաջնորդներին՝ «ով է հանձնել Քարագլուխը»: Կտեսնեք, թե պատասխանի փոխարեն ինչ զվարճալի կռուտիտների շարան կստանաք…

Էս «ընդդիմությունը» խնդիր չունի Արցախը հանձնելու հետ, նրանց միակ պահանջն է հանձնել Արցախը Մոսկվայի քավորությամբ, ոչ թե Բրյուսելի, այնպես, ինչպես հանձնվեց Քարագլուխը, Հին Թաղերը և մնացած բոլոր տարածքները:

Հ.Գ. ինձ հանկարծ չհավատաք, ուղակի մոտեցեք հարցրեք՝ «ու՞մ հրամանով է հանձնվել Քարագլուխը»: Դժվար բան չի հայրենիքը փրկել պատրաստվողի համար…»: