«էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ»․ Փաշինյանը՝ Jamiroquai խմբի համերգից գրառում է կատարել. Տեսանյութ

«Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում «Jamiroquai» խմբի երևանյան համերգը։

Նրա հետ համերգը վայելում են նաև Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Աննա Հակոբյանն ու Արայիկ Հարությունյանը շարժվում են երաժշտության ռիթմի տակ, իսկ Փաշինյանը նկարում է նրանց, դահլիճում հավաքվածներին ու ելույթ ունեցողներին։