Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար. Բժիշկս ինձ հորդորել է չպատվաստվել

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար. Բժիշկս ինձ հորդորել է չպատվաստվել

Բժիշկս ինձ հորդորել է չպատվաստվել: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն հիվանդացել է կորոնավիրուսով՝ հավելելով, որ շուտով պատրաստվում է պատվաստվել:

«Ինձ համար միեւնույնն է, թե որ դեղամիջոցով կպատվաստվեմ: Կարծում եմ, որ եթե դեղամիջոցը գրանցված է, ուրեմն կարելի է այն ընդունել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս պաշտոնյաներին կոչ էր արել պատվաստվել: