«Էդ որ հետևից ճամպրուկներով գնում են, մեջը հաստատ պամպերսներ ա». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)

«Էդ որ հետևից ճամպրուկներով գնում են, մեջը հաստատ պամպերսներ ա». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)

«Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։

Ինձ մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։

Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։

Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են։ Ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։ Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։

Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում»։

Տեսանյութը ստորև