Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին

Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին

Ղարաբաղում կալանավորված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին, Trend-ին ասել է գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։

«Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Էդուարդ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ», — ասել է Շահիդովը։

Մարտիրոսովը ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից ձերբակալվել է Զանգիլանի շրջանի տարածքում։