Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան

Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն են եկել, որով, ըստ Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի, հերքվում է զինծառայողի ինքնասպանության վարկածը։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայարփի Սարգսյանը։

«Դատաբժշկական եզրակացությամբ հայտնաբերվել են վնասվածքներ մարմնի վրա։

Եթե նախկինում կար վարկած, թե դրանք կարող են դիակային բծեր լինել, հիմա արդեն հաստատվեց բռնությունը։

Ըստ դատաբժշկի՝ ճակատի վրա արյունազեղում է կոշտ, բութ առարկայով հարվածներ է հասցվել մահից րոպեներ առաջ։

Տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»։