Զառա Արամյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի Զառա Արամյանը տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում: Նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Դերասանուհին առողջական խնդիրներ ունի՝ կապված սրտի հետ:

Բժիշկ-սրտաբան Համլետ Հայրապետյանի ցուցումով, հնարավոր է կիսավիրահատական միջամտություն՝ սրտի կորոնոգրաֆիա իրականացվի: