Երևան-Սևան մայրուղում Վիվարոն «Բաքու» գրառմամբ գովազդ է տեղադրել

Լրագրող Աելիտա Չիլինգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որում Վիվարոյի գովազդային վահանակն է։ Վահանակին «Բաքու» գրառումն է․

«Երևան-Սևան ճանապարհի գովազդային բիլբորդն է։ Ասենք սա ինչ է??? Շատ հետաքրքիր է Վիվարոն սրանով ինչ է ուզեցել ասի… ինչքան նայում եմ գլխումս չի տեղավորվում
ԼՐԱՑՈՒՄ. նկարը համացանցից քաշած նկար չի, մեր նկարածն է ու սեփական աչքերով տեսածը»: