Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկություններ հայտնելով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն: