Մշակույթ

«Երևանում Հելոուինի տոնի մասնակցությունը վկայում է, որ մեր հասարակությունը կարիք ունի Բարեկենդան կառնավալի»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում Հելոուինի տոնի մասնակցայնությունն ակնհայտորեն վկայում է մի բանի մասին՝ մեր հասարակությունը կարիք ունի կարգին Բարեկենդան կառնավալի:

Զանգվածային, խելահեղ, ուրախ, անմիջական, մասնակցային, բուռն, զվարճալի և իմաստուն կառնավալի: Ի թիվս այլոց՝ նաև այն պատճառով, որ Հայոց աշխարհում մոռացվել է տոնահանդեսի մշակույթը:

Որքան տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում շատանում են տոների անունները, այնքան նվազում է տոնահանդեսի մշակույթը: Որովհետև «հաստատվում է», որ տոնը համերգն է ու հրավառությունը, իսկ տոնահանդեսի մշակույթը՝ թամաշան»:

Կիսվել էջում