Երևանում դանակով զինված 20-ամյա տղային մեկուսացնելու համար ժամանել էին մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու պարեկներ

Երևանում դանակով զինված 20-ամյա տղային մեկուսացնելու համար ժամանել էին մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու պարեկներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բնակիչներից, որ Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և կարիք կա ոչ միայն փրկարարների, այլև հոգեբանի օգնության։

Արդեն շենքի ներսում այդ քաղաքացին դանակով անկանոն շարժումներ է կատարել, և փրկարարները ստիպված նրան որոշ ժամանակ մեկուսացրել են, որից հետո փրկարար-հոգեբանի և ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից վերցրել են դանակն ու ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված փողոցի բնակիչ՝ 20-ամյա Ա. Ս-ն է։