Երևանում աղբատար ավտոմեքենայի խմած վարորդը տապալել է հսկայական ծառը, կոտրել գազախողովակներ

Երևանում աղբատար ավտոմեքենայի խմած վարորդը տապալել է հսկայական ծառը, կոտրել գազախողովակներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում Խաչատուր Վարդանյանը իր վարած KAMAZ մակնիշի աղբատար ավտոմեքենայով Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև KAMAZ-ը տապալել է այն, ապա առաջ ընթանալով՝ կոտրել գազատար մի քանի խողովակ, բազալտե եզրաքարերն ու բախվել կայանված՝ Հրաչիկ Համբարյանին պատկանող VAZ 2106 մակնիշի և Արմեն Դավթյանին պատկանող Mini Cooper մակնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները դարարեցրել են KAMAZ-ից թափվող դիզվառելիքի արտահոսքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Քանի որ սկսվել է գազի արտահոսք, «Գազպրոմը» ժամանակավորապես նշված փողոցի գազամատակարարումը դարարեցրել է։ Եվ ողջ գիշեր մասնագետները աշխատանքներ են կատարել վթարը վերացնելու ոււղությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, քանի որ վնասվել են նաև մայթին տեղադրված փայտե և բետոնե էլեկտրասյուները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափութան փոձաքննության։

Աղբատար КАМАЗ-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղբատար բեռնատարը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և վերջերս էր այն ներկրվել Հայաստան։

Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։