Երկրաշարժը պատահական չէր․ Տիեզերքը մեզ ուզում է հասկացնի, որ սթափվել է պետք․ Էլյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Երկրաշարժը պատահական չէր․ Տիեզերքը մեզ ուզում է հասկացնի, որ սթափվել է պետք․ Էլյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Աստղաբան, ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը «Արեգ» TV-ի եթերում խոսել է Երևանում տեղի ունեցած երկրաշարժի, տիեզերքում կատարվող իրադարձությունների մասին։

«Մի գեղեցիկ օր Երկիրը կդադարի պտտվելուց, ոչի՞նչ։ Ակնարկ էր այդ մասին։ Երկրագունդը, բոլոր մոլորակները, կենդանակերպերը՝ կենդանի օրգանիզմներ են։ Եվ այդ կենդանի օրգանիզմները ունեն մեր նման գիտակցություն, ղեկավարում են մեզ, աշխատում են մեր զարգացման վրա։

Այս բոլոր գրքերը 100 %-անոց ճշգրտություն են պարունակում։ Այն ինչը ես սխալ եմ թույլ տալիս, ուղղում են վերևից իմ ձեռագրով։ Մարդկությունը առաջվանը չի, տեխնիկան զարգացել է, բայց գիտակցության ներկա էտապում իրեն մոռանա և ընկնի այդ տեխնիկայի հետևից, դա էլ ճիշտ չի։

Այսօր մենք երկրաշարժը ապրեցինք, սթափվելու համար։ 2021 թվականը դեռ սկսված չի, մենք դեռ ապրում ենք 2020 թիվը։ Տիեզերական տարին սկսվում է մարտի 21-ից», — ասաց Էլյա Հովհաննիսյանը։

Տեսանյութը ստորև