Երկիր մոլորակի վրա նոր օվկիանոս է ձևավորվում

Երկիր մոլորակի վրա նոր օվկիանոս է ձևավորվում

Գիտնականները հայտարարել են, որ երկիր մոլորակի վրա նոր օվկիանոս է ձեւավորվում։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը հղում անելով NBC News-ին։ Ըստ երկրաբանական ուսումնասիրությունների 5-10 միլիոն տարի անց Աֆրիկան արդեն բաժանված կլինի երկու մասի եւ այդ մասերի միջեւ ձեւավորված կլինի նոր օվկիանոս։

Ճեղքվածքի գիծը կանցնի Եթովպիայով, որտեղ խաչվում են երեք տեկտոնիկ սալերը, որոնք այժմ դանդաղ հեռանում են իրարից։ Գիտնականները նշում են, որ Աֆարում 2005-ին հայտնված առաջին ճեղքը կարելի է համարել այդ տեւական պրոցեսի առաջին օղակը։

Ներկայումս ճեղքվածքի երկարությունը արդեն 56 կմ է։ Մասնագետները այդ ճեղքվածքը եզակի են համարում իր տեսակի մեջ, քանի որ հնարավոր է ուսումնասիրել, թե ինչպես է ցամացային ճեղքվածքը ծնունդ տալիս օվկիանոսի։ Երկրաբանները նշում են, որ ճեղքվածքը ձևավորվել է վեր բարձրացող մագմայի ճնշման ազդեցությամբ։