Երթուղայինի վարորդի ծխից զայրացած աղջիկը մեկ տարի նստել է ծխողների «բուդկայում» (ֆոտո)

Երթուղայինի վարորդի ծխից զայրացած և արժանի դաս տված աղջիկը՝ Անի Խաչատրյանը, պարզվում է, պատահական մարդ չէ՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ է, բնապահպանական ակտիվիստ։

Այնպես որ նրա ընդվզելը՝ երթուղայինում ծխող վարորդի դեմ կարելի էր միանգամայն բնական երեւույթ համարել՝ իր գործունեությանը շատ հարիր, եթե մի ուշագրավ նրբություն չլիներ։

Իր ֆեյսբուքյան էջում մենք մի լուսանկար հայտնաբերեցինք, որտեղ մեծ խումբ երիտասարդներ, այդ թվում Անի Խաչատրյանը, նստած են մի սենյակում, որտեղ միանգամից երկու ծխող երիտասարդ կա։

Սա Ամուլսարի ճանապարհները փակած բնապահպանների խումբն է, որը շուրջ մեկ տարի անց է կացրել այս «բուդկա-սենյակում», որտեղ շարունակ ծխել են, իսկ Անին ու մյուս աղջիկները չեն ընդվզել՝ սենյակից դուրս չեն վռնդել, «աշխատանքից չեն ազատել», չեն նեղվել, չեն ասել՝ ինչու չեք հարգում չծխողների իրավունքները, հեռախոսը չեն միացրել եւ այդ անթույլատրելի արարքը տեսանկարահանել, ապա տեղադրել ֆեյսբուքյան էջում՝ դատապարտող ստատուսների հետ միասին։ 

անի խաչատրյան

Լուսանկարում՝ Անի Խաչատրյանը ձախից երրորդը։

Աղբյուր՝ hraparak.am