Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր (ֆոտո)

Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր (ֆոտո)

Shamshyan.com-ի հաղորդմամբ Երեւանում, այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղեւորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

խմած վարորդ
ավտովթար երթուղային գազել տրանսպորտ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր։