Երեկ անհետացած Boeing 737-ը հայտնաբերվել է օվկիանոսում կործանված

Երեկ անհետացած Boeing 737-ը հայտնաբերվել է օվկիանոսում կործանված

Ինդոնեզացի փրկրարարները ուղեւորատար Boeing 737-ի կործանման վայրում հայտնաբերել են մարդկային մնացորդներ, մետաղական մնացորդներ, հագուստի ծվեններ։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Փրկարարները դրանք հայտնաբերվել են Լանկանգ եւ Լակի կղզիների միջեւ։ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարն էլ հայտարարել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների համար, օդանավի կործանման վայրում կենտրոնացվել են բոլոր ուժերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ:

Կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:

Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղևոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը:

Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ: