Երեխաների շրջանում շնչուղիների վիրուսի բռնկում կա

Երեխաների շրջանում շնչուղիների վիրուսի բռնկում կա

Միացյալ Նահանգներում մանկական հիվանդանոցներ աշխատում են գերբեռնված վիճակում՝ այդ երկրում երեխաների շրջանում արձանագրված շնչուղիների վիրուսի բռնկման պատճառով։

Համաձայն The Hill պարբերականի հաղորդման, որոշ նահանգներում, ինչպես օրինակ Կոնեկտիկուտում, շատ մանկական հիվանդանոցներ աշխատում են ծայրահեղ գերբեռնված վիճակում։

Կոնեկտիկուտի Հարթֆորդի կլինիկան օրինակ սկսել է բանակցություններ Ազգային գվարդիայի եւ Արտակաիգ իրավիճակների դաշնային գործակալության հետ, պացիենտների ընդունելության համար փողոցում վրաններ խփելու համար։