Երեխայի մկրտությունն ավարտվել է մեծ աղմուկով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել. Տեսանյութ

ՌԴ Լենինգրադսկայայի շրջանի Գատչինա քաղաքում` Մարիենբուրգի եկեղեցում, երեխայի մկրտությունն ավարտվել է սկանդալով: Մկրտության արարողության ընթացքում հոգևորականը կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում փոքրիկը ստացել է վնասվածքներ:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հոգևորականը գլխիվայր ընկղմում երեխային ջրի մեջ, չնայած որ նա արդեն բավականին մեծ է ավազանի համար:

Երեխայի մայրը դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն:

Աղբյուր՝ blognews.am