Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել

Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել

Shamshyan.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Եղյանից, ով հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, իր 6-ամյա աղջնակի ջերմությունը բարձրացել է 40.5 աստիճան, անմիջապես զանգահարել են շտապօգնություն, երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, փոքրիկի կոկորդից անալիզ վերցնելու համար 5 հազար դրամ են պահանջել:

Գումարը չստանալով, երեխային ծնողի հետ տուն են ուղարկել, առանց որեւէ օգնություն ցուցաբերելու: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «Շտապօգնության բժիշկները եկան, երեխայի ջերմությունը չափեցին, ասին պետք է տեղափոխենք հիվանդանոց, համաձայնեցի, տարան:

«Արաբկիր», հիվանդանոցում կնոջս ասում են, որ երեխայի կոկորդից պետք է անալիզ անեն, որն արժե 5 հազար դրամ, կինս ասում է, որ գումար չունի, իրենք էլ ասում են, որ եթե գումար չունի՝ վաղը կտանեք ձեր պոլիկլինիկա:

40 ջերմությամբ երեխու ծնողին ասում են, որ այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, կինս ասում է՝ գոնե առաջին օգնություն ցուցաբերեք, բժիշկներն ասում են՝ կգնաք ձեր պոլիկլինիկայում կցուցաբերեն»: