«Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է». Ալիև

«Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է». Ալիև

«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական):

Զանգելանի ազատագրումից հետո, մեզ համար բացվեց դեպի Կուբաթլու (Սանասար) ճանապարհը, և հինգ օր հետո այն ազատագրվեց: Հետո մենք դուրս եկանք Լաչինի միջանցք»,- Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Նրա խոսքերը փոխանցում է Интерфакс-ը: «Երբ մենք մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է»,- շարունակել է նա: