Երբ է այս տարի նշվելու ամենասպասված տոներից մեկը՝ Վարդավառը

Երբ է այս տարի նշվելու Վարդավառը։ Այս տարի ամենասպասված տոներից մեկը՝ Վարդավառը, հուլիսի 28-ին է: Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն:

Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: