Երբ ես 26 տարեկան էի, տեղի ունեցավ մարտի 1-ը և այդ օրվանից սկսած, ամեն օր գողացվել է իմ երիտասարդությունը

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Եվ այսպես, մի փոքր պատմություն իմ կյանքից… 11 տարի առաջ, երբ ես 26 տարեկան էի, տեղի ունեցավ մարտի 1-ը և այդ օրվանից սկսած, ամեն օր գողացվել է իմ երիտասարդությունը, ի դեպ , սա առաջին անգամ եմ հրապարակային խոստովանում:

Մարտի 1-ից հետո կորցրեցի երազանքներս ու ապագայի իմաստն ընդհանրապես․․․ երկար տառապում էի ինձ փնտրելով… և 2011 թվականին ընկերս՝ ով ուսումը ստացել էր Անգլիայում, բայց հույսը կորցրած ապրում էր Հայաստանում, սկսեց զբաղվել էլեկտրոնային երաժշտության պրոդյուսինգով և ստեղծեց “noughty session” lable -ը, որտեղ նվագում էին մեր հայ underground տաղանդավոր արտիստները ու փաստացի ունեցան լսարան, իսկ լսարանը հնարավորություն ունեցավ ձևավորվել….ընկերս այնքան էր ոգեշնչվել, որ նա, նույնիսկ անձամբ նվագում էր. Նա անձամբ նվագում էր, ես անձամբ պարում էի։

… պարում էի ու էլեկտրոնային երաժշտության հնչյունների տակ թաղում վիշտս ու գտնում երազանքներ…էլ.երաժշտության միջավայրում հավաքվում էին իմ նման շատ քիչ երիտասարդներ, ովքեր մերժում էին ստրիպտիզանոցները, նարգիլանոցները, տափակ կառաոկեները, կիսագողական բարքերն ու խուլիգանությունը…

էլեկտրոնային երաժշտությունը միայն երաժշտություն չէ, դա ժամանակակից արվեստի միջավայր է, որտեղ առաջադեմ երիտասարդները ծանոթանում են իրար հետ և ստեղծում նոր մտքեր…դա քաղաքակիրթ փոխհարաբերությունների մի դաժան դպրոց է,եթե կուզեք համայնք է, որտեղ ես առ այսօր ուսանում եմ…

Այժմ ես ներկայացնում եմ MOCT ընկերությունը և ընկերներիս հետ արդեն 2 տարի է, ինչ Երևանում կազմակերպում ենք այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ BASSIANI label night , Frauengedeck,ARMA17 և հիմա մայիսի 4-ին Mtkvarze Yerevan -ը:

Ես անձամբ, շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը միակը չէ Հայաստանում, որը զբաղվում է այս մշակույթի տարածմամբ ու շատ շնորհակալ եմ բոլորին դրա համար, որովհետև սա շատ ծանր կամավորական աշխատանք է, որը խլում է ժամանակ, անսահման էներգիա ու ֆինանս…

Մեր գործընկերը՝ Ի դեմս, VivaroBet ընկերությանը, տարիներ շարունակ եղել է մեր կողքին……համատեղ աշխատանքի ընթացքում՝փոխանակելով աշխատանքային հսկայական փորձ, մենք կարողացել ենք կառուցել այս ամենը և հասնել ներկայիս արդյունքին: Արդյունք, որի ապացույցն ու գնահատականն է այն, որ Դուք, կառավարության նիստի ժամանակ , Ձեր հետաքրքրությունը հայտնեցիք էլեկտրոնային երաժշտության նկատմամբ, որպես մշակութային ու տնտեսական հարթակ և դրանով, բոլորին հավատ նվիրեցիք մասնակցություն ու սեր ունենալ Էլեկտրոնային երաժշտության աշխարհի հանդեպ…

Վերջերս մեր գաղափարին միացավ նաև #ZigZag ,”zigzagante” ընկերությունը…հուսով եմ ապագայում կմիանան շատ շատերը…….
Ամփոփելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը հասկացավ այս ամենի կարևորությունն ու նշանակությունը, ինչն այդպես էլ չհասկացան նախկին իշխանությունները և արժանացան այս առաջադեմ մշակույթը կրող մեր փայլուն երիտասարդների մերժմանը Հանրապետութան Հրապարակում և ամենուր․․․

Հ.գ․ Ուզում եմ, որ մեր նոր սերունդը չանցնի այն փակուղիներով լի դաժան ճանապարհը, որով անցանք ես ու ընկերներս…»։