«Երանի էն ժամանակները, երբ մեր միակ մտածմունքը բակում ձնագնդի խաղալուց չթրջվելն էր»․ Սոնա Ռուբենյան

«Երանի էն ժամանակները երբ մեր միակ մտածմունքը բակում ձնագնդի խաղալուց չթրջվելն էր, քանի որ շատ թրջվելու դեպքում ստիպված էիր տուն վազել թաց ոտքերդ տաքացնել, գոլպաներդ ու ձեռնոցներդ փոխել ու նորից իջնել և ափսոսում էիր անգամ բացակայել այդ մի քանի րոպեն։

Իսկ երբ մայրիկն արդեն տուն էր կանչում, դու թաց, սառած, քարացած, բայց ամենակարևորը լիարժեք երջանիկ գնում էիր տուն ու անհամբեր սպասում վաղվա քո ու ձյան սպիտակ խաղին:

Երբ իմանում էի, որ այս կամ այն երկրում Ամանորին ձյուն չի գալիս, անկեղծ խղճում էի այդ երկրի, քաղաքի երեխաներին)
Մեր մանկության Ամանորի հեքիաթն ամբողջական էր, լիարժեք, մաքուր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սոնա Ռուբենյանը։