«Եվս 100 հոգի Բաքվից ճամփա են ընկել` միանալու «ակտիվիստներին»»

«Եվս 100 հոգի Բաքվից ճամփա են ընկել` միանալու «ակտիվիստներին»»

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է.

««Եվս 100 հոգի Բաքվից ճամփա են ընկել` միանալու ակտիվիստներին»,- գրում են ադրբեջանական աղբյուրները։

Հավանաբար եղանակային պայմանների պատճառով դժվարանում է Ալիևի գործը, բայց դե բռնապետական երկրում «ակտիվիստները» ընտրություն չունեն, եթե Ալիևը խստորեն կարգադրել է «ակտիվ» լինել՝ հայերի դեմ։

Արցախի բլոկադա, օր 13…»: