«Ես սա կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին». Մարությանը փողկապ նվեր ստացավ ԲՀԿ-ականից

«Ես սա կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին». Մարությանը փողկապ նվեր ստացավ ԲՀԿ-ականից։

Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գարնցվեց: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ։

Հարցին, թե ինչու է նվիրում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:

«Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»,-ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը: