«Ես պարզապես երջանիկ եմ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Ես պարզապես երջանիկ եմ․

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Հանձնաժողովը միաձայն քվեարկեց կողմ։

Շնորհակալություն կենդանասերների կազմակերպություններին, շնորհակալություն մեր հանրությանը, որ անհամբեր սպասում է այս օրենքի ընդունմանը, և շնորհակալություն հանձնաժողովի բոլոր անդամներին։

Իմ դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ավելի շատ մարդու՝ մարդ տեսակի եւ մարդ մնալու մասին է, եւ ես պարզապես երջանիկ եմ, որ մենք կարողացանք պահպանել մեր տեսակն ու պաշտպանել կենդանիներին տարատեսակ անասուններից։

Բրավո բոլորին»։