«Ես շատ լավ ամուսին ու բալիկ ունեմ»․ Սոնա Շահգելդյանն իր և դիզայներ Գեղամ Շերոյանի սիրավեպի մասին
«Ես շատ լավ ամուսին ու բալիկ ունեմ»: Սոնա Շահգելդյանը հաճախ դիզայներ Գեղամ Շերոյանի հետ լուսանկարներ է տեղադրում։ Սա շատ օգտատերերի առիթ է տվել կարծելու, որ երգչուհին սիրավեպ ունի դիզայների հետ։
Այս խոսակցություններին վերջ դնելու համար, երգչուհին Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելիներս ես շատ լավ ամուսին ունեմ, հանգիստ եղեք։ Ուղղակի չգիտեք էլ ինչ գրել իմ մասին, ամեն անգամ փորձում են մի բան հորրինել՝ ես շատ ուրախ եմ, հանգիստ եմ, որ երբեք իմ մասին վատ բան չեմ լսել և թույլ էլ չեմ տա խոսեն։
Հպարտ եմ՝ մենք շատ լավ ընկերներ ենք, հանգիստ եղեք՝ իմ ամուսնու անունը Նարեկ է»։