«Ես մինչև հիմա սիրում եմ քեզ, ներիր ինձ…»․ Վիտալինան՝ Ջիգարխանյանին

«Ես մինչև հիմա սիրում եմ քեզ, ներիր ինձ…»․ Վիտալինան՝ Ջիգարխանյանին

«Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման ժամանակ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դիմել է նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին։

«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Երեք տարի է անցել մեր բաժանումից։ Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- ասել է Վիտալինան։

Նա ասել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը շարունակում է մնալ իր կյանքի գլխավոր մարդն ու միակ ամուսինը.

«Ես մինչև հիմա սիրում եմ քեզ… Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ես պարտադիր քո կողքին կլինեի:

Ես շատ կցանկանայի քո կողքին լինել։ Եվ ես վստահ եմ, որ դու լավ կզգայիր։ Ներիր ինձ»,- արցունքներն աչքերին՝ ասել է Վիտալինան։