Ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի

Ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի։ ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:

Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:

Հ.Գ. Հույս ունեմ` այսօր օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել, հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»: