Ես լավ բան չեմ տեսնում․ Վարդենիսի նախկին քաղաքապետ

Ես լավ բան չեմ տեսնում․ Վարդենիսի նախկին քաղաքապետ

Hraparak.am-ը գրում է․ Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին հարցրինք՝ ի՞նչ զգացողություններ է ունենում հիմա, երբ համայնքը, որի համայնքապետ էր ինքը դարձել է սահմանամերձ, և ադրբեջանցիները հերիք չէ՝ եկել հաստատվել են սարերում, դեռ մի բան էլ հայեր են ծեծում․

«Ես բան չունեմ ասելու, ճիշտն ասած, ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, մեր սարերի հենց տեղամասում են էլի, ո՞նց ասեմ, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց քաղաքապետը։

Իսկ որպես քաղաքացի ի՞նչ կարող է ասել, որովհետև վտանգը ոչ թե քաղաքական գործիչներին է պատուհասել, այլ ընդհանրապես քաղաքացիներին․

«Բազմակի մտածողություններ ունենք, ոչինչ չեմ կարող ասել, էսօր ով սա սարքել է, թող ինքն էլ պարփակի, ես ուրիշ բան չունեմ ասելու, ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, ամեն մեկը մի բան խոսում է էլի, ցավդ տանեմ, ես լավ բան չեմ տեսնում»,- պատասխանեց Խլոյանը։

Հարցրինք՝ ո՞ւմ է մեղադրում նախկին քաղաքապետը՝ քաղաքի ներկայիս վիճակի համար․

«Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես որևէ մեկին չեմ ուզում գնահատական տալ, ով ինչ արել է, ինքը գիտի»։