Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին, նա դիմադրում էր․ թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին, նա դիմադրում էր․ թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

Թուրքական «Բուրսա Յիլդիրիմսպորի» 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոկթաշը սպանել է 5-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Թոկթաշի որդին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով։

Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիվանդանոցում։ Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։ Թուրք պաշտպանը իր մեղքը ընդունել է երեխայի մահից 11 օր հետո:

«Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը, մինչեւ նա չմահացավ։ Ես նրան չէի սիրում»,- ասել է Թոկթաշը։

Ֆոտբոլիստը կալանավորվել է, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք։