Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքն ուղարկում է ինձ․ Անի Երանյան

Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում: ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը։

«Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը: Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով։  

Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին: Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք: Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին: Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:

Անի Երանյան

Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն: Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը: Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:

Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են: Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում: Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը»: